ԱԱրման Գալոյան

Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա աղջիկն ապաքինվել է. Մարության

Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա աղջիկն ապաքինվել է. Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է. «Երեխաների պաշտպանության օրը լավ լուր ստացանք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից. 13-ամյա Նազելին, որը անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում այս տարվա փետրվարին, ապաքինվել է երկարատև բուժումից հետո և պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից։ Շնորհակալություն արհեստավարժ բուժանձնակազմին։

Վստահ եմ՝ մեր Նազելիին խաղաղ և հաջողություններով լեցուն կյանք է սպասում՝ հոգատար ու սիրող մարդկանցով շրջապատված։

Ի դեմս նրա՝ մաղթում եմ մեր բոլոր մանուկներին անհոգ ու ապահով մանկություն, որակյալ կրթություն ու պայծառ հեռանկարներ։

Իսկ մենք՝ մեծահասակներս, կձգտենք ապահովել մեր երեխաների լավագույն ապագան։

Շնորհավորում եմ»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում