Կովսականում կգործի ժամանակակից սարքավորումներով բուժկետ

Կովսականում կգործի ժամանակակից սարքավորումներով բուժկետ

Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի ազատագրման 21-րդ տարեդարձի օրը նոր ու կարևոր երկու հաստատությունների բացման արարողություններով է նշանավորվել:

4 գլխավոր բաժանմունք ունեցող  կահավորված ու ժամանակակից սարքավորումներով զինված բուժկետը կդառնա կենտրոն շրջանի բնակիչների համար:

Առողջ սերնդին որակյալ կրթությամբ ու հաճելի ժամանցով ապահովելու նպատակով էլ բացվել է մանկապարտեզ, որտեղ կհաճախի ավելի քան 6 տասնյակ երեխա: Միջոցառումներին մասնակցել է նաև հայկական 2-րդ հանրապետության նախագահը:

Արցախի ազատագրված տարածքներում իշխանությունների հռչակած ծրագրերի կյանքի կոչումը ընդհանուր ուրախություն է ամբողջ հանրապետության համար: Այդ է հաստատում ամեն նշանավոր առիթի դեպքում մայրաքաղաքից ու տարբեր շրջաններից հյուրերի ժամանումն ու համընդհանուր տոնակատարությունը:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում