ԱՊՊԱ համակարգը խոստանում է լուծել խցանումների խնդիրը

ԱՊՊԱ համակարգը խոստանում է լուծել խցանումների խնդիրը

Ավտոապահովագրության ինստիտուտը 5 տարեկան է: Ըստ Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի՝ համակարգի ստեղծման շնորհիվ, Հայաստանում վերջապես ավտովթարների իրական վիճակագրություն է ձևավորվել: Տարիներ առաջ գրանցված պատահարների թիվը տարեկան մոտ 2000 էր, մինչդեռ վերջին 5 տարիներին այն 20 անգամ ավելացել է՝ հատելով 45հազարի շեմը:

Համակարգի ստեղծումից հետո կտրուկ մեծացել է նաև խցանումների քանակը և վարորդների համար ստեղծվել են որոշակի անհարմարություններ: Բայց մասնագետները խոստանում են հարցը այս տարի լուծել: Շուտով ԱՊՊԱ ոլորտում գործելու է նոր կարգ, ինչը ակնհայտորեն նվազեցնելու է երկարատև խցանումների քանակը: Եթե վթարի հետևանքով հասցված վնասը չի հատում 50հազար դրամի սահմանը, վարորդները կարող են համաձայնության գալ, զանգով տեղեկացնել ԱՊՊԱ գործակալին և ազատել ճանապարհը:

Այս տարվանից գործելու է նաև առցանց համակարգը, ինչը հնարավորություն է տալու հաճախորդներին պայմանագրեր կնքել և վճարումներ անել ցանկացած տերմինալի և բջջային հավելվածի միջոցով:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում