ՀՀովհաննես Վարդանյան

Apple-ը կֆինանսավորի Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմը

Apple-ը կֆինանսավորի Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմը

Apple  ընկերությունը Paramount Pictures-ի հետ կմասնակցի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Լուսնային ծաղկի  մարդասպանները» ֆիլմի ստեղծմանը։ Գլխավոր դերերում են՝ Ռոբերտ Դե Նիրոն և Լեոնարդո Դի Կապրիոն՝ հաղորդում է  Ռիա նովոստին՝ հղում անելով Variety կայքին։

Ավելի վաղ Wall Street Journal թերթը գրել էր, որ Սկորսեզեի ներկայացուցիչները բանակցություններ են վարում Apple և Netflix ընկերությունների հետ ֆինանսավորման և նոր ֆիլմի ցուցադրության ուղղությամբ, քանի որ Paramount Pictures ընկերությունը այն շատ թանկ էր համարել։

Ըստ հրապարակման՝ Paramount Pictures-ը կզբաղվի  ֆիլմի տարածմամբ, իսկ Apple-ը կֆինանսավորի այն։ Ըստ պարբերականի՝ գործարքը դեռ ավարտված չէ, բայց, ամենայն հավանականությամբ, համագործակցությունը դրական ավարտ կունենա։

Ֆիլմի սցենարը գրված է Դևիդ Գրաննի գրքի հիման վրա։ Իրադարձությունները տեղի են ունենում 1920-ականներին Օկլահոմա նահանգում։ ՀԴԲ-ն հետաքննում է Օսեյջ հնդկացիների ցեղախմբի սպանությունը։

Սա ռեժիսորի առաջին ֆիլմը չէ, որի ֆինանսավորումից  Paramount-ը հրաժարվել է։ Գրեթե նույն պատմությունը տեղի է ունեցել «Իռլանդացին» ֆիլմի նկարահանման  ժամանակ. ֆիլմը պետք է ֆինանսավորեր Paramount-ը, բայց  թողարկեց Netflix-ը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում