ՀՀայկարամ Նահապետյան

Վրաստանում ՀՀ դեսպանը Վորոնցովյան պալատում հարգանքի տուրք է մատուցել Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերի հիշատակին

Վրաստանում ՀՀ դեսպանը Վորոնցովյան պալատում հարգանքի տուրք է մատուցել Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերի հիշատակին

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները՝ դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ, մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման տոնի կապակցությամբ, այցելել են Վորոնցովյան պալատ (Երիտասարդության պալատ), որտեղ 102 տարի առաջ այս օրը Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդն ընդունեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակագիրը։

2 տարի առաջ դեսպանության նախաձեռնությամբ տեղադրված հուշատախտակի մոտ դեսպանը և դեսպանության դիվանագետները հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերի հիշատակին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում