ՀՀայկարամ Նահապետյան

1918-ին իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայոց դարավոր երազանքը. ԱՀ ԱԺ նախագահ

1918-ին իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայոց դարավոր երազանքը. ԱՀ ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը իր և խորհրդարանի պատգամավորների անունից, Առաջին Հանրապետության օրվա առթիվ, շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության տոն օրվա առթիվ:

1918 թ. մայիսի 28-ին հայ ժողովրդի հավաքական կամքի և միասնության դրսևորմամբ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայոց դարավոր երազանքը:

Հանրապետության տոնն իր մեջ կրում է Մայիսյան հաղթանակների խորհուրդը՝ վերածվելով հայ ազգի միասնականության և միաբանության լավագույն առհավատչյայի:

Երկրի և իշխանությունների առջև դրվող հրամայական խնդիրները տարբեր ժամանակահատվածներում տարբեր են լինում, սակայն միայն ժողովրդին է վերապահված սեփական հայրենիքի ճակատագրի տնօրենը լինելու իրավունքը: Այդ համատեքստում անգնահատելի  է  պատմական և քաղաքական վճռորոշ իրադարձությունների ժամանակ ինքնամիաբանվելու, հաստատակամ և միասնական քայլ անելու հայ ժողովրդի ձիրքը:

Մաղթում եմ, որ կուռ և միասնական լինի հայի անպարտ ոգին, միաբանություն և միասնականություն Հայկական երկու պետություններին և աշխարհասփյուռ հայությանը:

Եվս մեկ անգամ շնորհավոր Հայաստանի Առաջին Հանրապետության տոն օրը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում