ՄՄարիա Գաբրիելյան

Տարածվող տեսանյութն արվել է 2019 թվականին. երկնքից թափվել են վարդի թերթեր․ Տեղեկատվության ստուգման կենտրոն

Տարածվող տեսանյութն արվել է 2019 թվականին. երկնքից թափվել են վարդի թերթեր․ Տեղեկատվության ստուգման կենտրոն

Տեղեկատվության ստուգման կենտրոնից տեղեկացնում են , որ համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում Երևանի երկնքում թռչող ուղղաթիռից ինչ-որ բան է թափվում։

Հաշվի առնելով մի խումբ մարդկանց մտահոգությունը՝ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց Armenian Helicopters ընկերության հետ, որին և պատկանում է ուղղաթիռը։

Ընկերությունից հատատեցին, որ ուղղաթիռն իրենցն է, իսկ տեսանյութն արդեն մեկ տարվա հնության է։

Այն արվել է 2019 թվականի սեպտեմբերին, իսկ հանրության շրջանում մտահոգություն առաջացրած թափվող նյութը ոչ այլ ինչ է, քան վարդի թերթեր՝ հարսանեկան արարողության ժամանակ։

Կից ներկայացնում ենք նաև հարսանեկան արարողության տեսանյութը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում