Շարունակվում են «Անավարտ թռիչք» ֆիլմի նկարահանումները

Շարունակվում են «Անավարտ թռիչք» ֆիլմի նկարահանումները

Հանրային հեռուստաընկերության և «Շարմ» հոլդինգի համատեղ ջանքերով նկարահանվում է լիամետրաժ «Անավարտ թռիչք» սիրային դրաման։ Նուրբ և գերհուզական սյուժեն հիմնված է իրական պատմության վրա:

Ֆիլմը մեծ և ամենակարող սիրո մասին է, որի գլխավոր հերոսները, հայտնվելով տարատեսակ հոգեբանական իրավիճակներում, պայքարելով ու իրենց ես-ի հետ կռիվ տալով, դեռ նոր գտած, կորցնում են միմյանց:

Ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանի խոսքով՝ ժապավենը նվիրվում է Երևան-Սոչի ավիավթարի զոհերի հիշատակին, ներկայացվում է  ինքնաթիռում գտնվող 113 մարդկանցից մեկի սիրո պատմությունը:

Բացառիկ բովանդակությամբ այս ֆիլմը լրացնելու է հայկական կինոարտադրության մեջ այն պակասը, որի բացակայությունը երկար տարիներ զգացել է ժամանակակից հայ կինոսպառողը: Երեխա-ծնող, կին-տղամարդ, սոցիալական տարբեր խավերի հարաբերությունների հետաքրքիր զարգացումը հայ հանդիսատեսին թույլ կտան շունչը պահած հետևել իրադարձությունների ընթացքին:

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում