ՌՌոզա Խաչատրյան

Ֆրանսուա Ռոշբլուանը շնորհավորել է Արցախի ԱԺ նախագահին

Ֆրանսուա Ռոշբլուանը շնորհավորել է Արցախի ԱԺ նախագահին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Լուար շրջանի նախկին պատգամավոր, Ֆրանսիայի խորհրդարանի պատվավոր անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ուրախ եմ Ձեզ հղել իմ ջերմ ու անկեղծ շնորհավորանքները Ձեր՝ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Չեմ կասկածում, որ շատ արագ կկարողանանք սերտ հարաբերություններ հաստատել Ձեր խորհրդարանի և իմ նախագահած՝«Ֆրանկոֆոնիան Արցախում» կազմակերպության միջև:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր նոր պարտականություններում: Արցախի հանդեպ ունեցած հարգանքներիս և հավատարմությանս հավաստիքով»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում