Կոմիտասի թանգարան-ինստիտուտը աշխարհի արվեստագետների ուշադրության կենտրոնում է

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը աշխարհի արվեստագետների ուշադրության կենտրոնում է

Ուղիղ մեկ տարի առաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին պաշտոնապես իր դռները բացեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, որի ստեղծումը համաշխարհային մշակույթի հարուստ բազմազանության մեջ առավել ընդգծեց Հայաստանի տեղը: Այն դարձավ մեր երկրի ամենաթանկ և արժեքավոր այցեքարտերից մեկը:

Ընդամենը մեկ տարվա ընթացքում թանգարանն ունեցել է ավելի քան 26.000 այցելու, որոնց մեջ գերակշռող են եղել օտարերկրացիները, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներն ու անվանի երաժիշտները, որոնք թանգարան այցելելիս փորձել են բացահայտել կոմիտասյան մեղեդու ոգեղենության և հուզականության գաղտնիքը:

Հայաստանի ակադեմիական երգչախմբի կոմիտասյան կատարումներով թանգարանում մեկնարկեցին համերգային ծրագրերը: Մեկ տարվա ընթացքում տեղի  ունեցավ մոտ 100 միջոցառում, որոնցից թանագարանի տնօրենը առանձնացրեց նաև «Կոմիտաս» փառատոնի մեկնարկն ու Դրեզդենի վոկալ-մոդեռն երգչախմբի ելույթը: Հենց նրանք առաջին անգամ հնչեցրեցին Կոմիտասի գերմաներեն երգերը:

Թանգարանն ունի միջազգային մի շարք պայմանավորվածություններ, հասցրել է դառնալ միջազգային թանգարանային միության անդամ:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում