ԼԼիլիթ Սեդրակյան

Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթները

Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթները

«Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Brussels Airlines-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթները:

Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ մնացած ավիաընկերությունների չվերթների վերսկսման մասին կտեղեկացնենք պաշտոնական տեղեկատվություն ստանալոււն պես:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում