ԱԱրևիկ Աբելյան

Արցախում արտոնյալներ չպետք է լինեն. Արայիկ Հարությունյանը՝ ԱՀ նորանշանակ ոստիկանապետին

Արցախում արտոնյալներ չպետք է լինեն. Արայիկ Հարությունյանը՝ ԱՀ նորանշանակ ոստիկանապետին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Լևոն Մնացականյանն ազատվել է ոստիկանության պետի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ոստիկանության պետ է նշանակվել Աշոտ Հակոբջանյանը: Այդ մասին ԱՀ ոստիկանությունում հայտարարեց Արայիկ Հարությունյանը:   

Նա շնորհակալություն հայտնեց Լ.Մնացականյանին, որի հետ, ըստ նրա, 28-ամյա ճանապարհ է անցել: Ա.Հարությունյանի խոսքով՝ 2016-ի ապրիլին Բակո Սահակյանի գլխավորությամբ, երբ պաշտպանության նախարարը Լևոն Մնացականյանն էր, ինքը՝ վարչապետը, կարողացել են լուծել երկրի առջև դրված պաշտպանական խնդիրները, նաև կարճ ժամանակում փոխել հանրության տրամադրությունները և լուծել տնտեսական խնդիրները:  

Նա ասաց, որ հրաժեշտ չեն տալիս Լ.Մնացականյանին՝ չբացառելով ապագայում համագործակցությունը: 

Ա.Հարությունյանը հաջողություն մաղթեց նոր ոստիկանության պետին և նրան շնորհեց ոստիկանության գեներալ-մայորի կոչում: 

ԱՀ նախագահը հայտարարեց, որ Արցախը վերջին տարիներին եղել է մոլորակի ամենաանվտանգ երկրներից մեկը, ունեցել է հանցագործության ցածր մակարդակ: Նա շնորհակալություն հայտնեց ոստիկանության ծառայողներին՝ ընդգծելով, որ հենց նրանք են ապահովում երկրի ներքին կայունությունը: «Ոստիկանության համակարգն իմ պաշտոնավարման ընթացքում լինելու է խիստ ուշադրության կենտրոնում, ջանք չենք խնայելու համակարգի զարգացման, աշխատակիցների սոցիալական խնդիրների լուծման և ծառայողների նկատմամբ հանրության վստահության բարձրացման ուղղությամբ»,- նշեց ԱՀ նախագահը՝ հավելելով. «Շատ բախտախնդիրներ փորձում են պառակտումներ մտցնել երկրում, արհեստավարժ համակարգը չպետք է պառակտում թույլ տա՝ կանխելով այդ բախտախնդիրների ծրագիրը:  

Ա.Հարությունյանը, դիմելով նորանշանակ ոստիկանապետին, հայտարարեց, որ Արցախում պետք է ապահովվի օրենքի առջև բոլորի հավասարությունը, Արցախում արտոնյալ անձ չպետք է լինի: Նա նշեց, որ ոստիկանության գործելաոճը պետք է փոփոխության ենթարկվի, ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման և բռնության ցանկացած դեպք խիստ արձագանքի է արժանանալու:  

ԱՀ նախագահը վստահեցրեց, որ առաջիկա տարիներին լուծվելու են ծառայողների բնակարանային խնդիրները, շուտով Ստեփանակերտում և շրջկենտրոններում ակտիվ շինարարություն է սկսվելու: 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում