ՆՆարեկ Սահակյան

ԱՀ նախագահը բերքահավաքի աշխատանքների կազմակերպմանը նվիրված խորհրդակցություն է հրավիրել

ԱՀ նախագահը բերքահավաքի աշխատանքների կազմակերպմանը նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված բերքահավաքի առաջիկա աշխատանքների անկորուստ կազմակերպմանը:

Հակահրդեհային նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնակատար Վլադիկ Խաչատրյանը:

Ա. Հարությունյանը բավարար է գնահատել կատարված աշխատանքները՝ նշելով, որ, այնուամենայնիվ, անելիքներ շատ կան: Նա հավաստիացրել է, որ իշխանությունները ջանք չեն խնայելու մարդկային և տեխնիկական ներուժի արդյունավետ տեղաբաշխմամբ ցանկալի արդյունք ապահովելու համար:

Խորհրդակցությանը մասնակցում էին նաև շրջվարչակազմերի ղեկավարների պաշտոնակատարները:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում