ՎՎարդան Հովսեփյան

Մ6-ի՝ Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի․ ՏԿԵՆ

Մ6-ի՝ Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի․ ՏԿԵՆ

ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհին մայիսի 27-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 15:00-20:00-ն ընկած հատվածում, Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում