ԱԱրսեն Մկրտչյան

ԵԿՄ-ին անհատույց օգտագործման գույք հանձնելու հարցում ավագանու մեծամասնությունը միակարծիք չէր

ԵԿՄ-ին անհատույց օգտագործման գույք հանձնելու հարցում ավագանու մեծամասնությունը միակարծիք չէր

Երևանի ավագանու այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանն առաջարկեց օրակարգից հանել ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին նախագիծը:

Պապիկյանի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունը հարցի մասին տեղյակ է պահվել ավագանու նիստից երկու շաբաթ առաջ, մինչդեռ այն ավելի խոր ուսումնասիրության կարիք ունի: 

«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը զարմանք հայտնեց, որ ԵԿՄ-ին վերաբերող նախագիծը ավագանու մեծամասնությունը փորձում է օրակարգից հանել:  «Այն, ինչ հնչեց քիչ առաջ, ինձ համար նվաստացուցիչ է: Ինձ համար դա ամոթ չէ, դա ձեր քաղաքական թիմի ամոթն է»,- ասաց նա:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ այս նախագիծը հենց այնպես չի հասել ավագանի: Այս նախագծի վրա քաղաքապետարանը ԵԿՄ-ի հետ աշխատել է 6-8 ամիս: «Հանդիպել ենք ԵԿՄ-ի պատվիրակության հետ: Մեր պատվիրակությունը ղեկավարել եմ ես, ԵԿՄ-ի պատվիրակությունը՝ Սասուն Միքայելյանը: Ամեն տարածք առանձին-առանձին քննարկվել է: Եղել են տարածքներ, որ 800-ից դարձել են 200 քառակուսի մետր, եղել են տարածքներ, որ ընդհանրապես հանվել են մանկապարտեզների շենքից:

Այսօր նախագիծը տեղ ունի մտնելու օրակարգ և քվեարկվելու: Այդ մարդիկ գնացել զոհվել են, որ այսօր երեխաները հանգիստ գնան մանկապարտեզ»,- ընդգծեց Մարությանը:

Հարցը օրակարգից հանելուն կողմ քվեարկեց ավագանու 17 անդամ, 28-ը դեմ էին, նախագիծը մնաց օրակարգում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում