ԴԱՀԿ աշխատանքը դիտարկեք նաև պարտատիրոջ տեսանկյունից

ԴԱՀԿ աշխատանքը դիտարկեք նաև պարտատիրոջ տեսանկյունից

Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողն ամփոփելով աշխատանքային 2015-ը, հայտարարեց՝ ծառայությունը սխալներից զերծ չէ, բայց օրեցօր կատարելագործվում է: Միհրան Պողոսյանը հորդորում է իրենց աշխատանքը դիտարկել ոչ միայն պարտապանի, այլև պահանջատիրոջ տեսանկյունից:

Անցած տարվա բռնագանձումների և վերականգնումների ծավալը բավականին մեծ է եղել՝ 25 միլիարդ դրամ, չնայած որ այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ, այնուամենայնիվ, 12 միլիարդով պակաս է:

Կատարողական մոտ 900 հազար վարույթից 660 հազարը պետավտոտեսչության վարչական ակտերն են: Գլխավոր հարկադիր կատարողի խոսքով՝ կա պարտապան, որը 40 միլիոն դրամի վարչական ակտ ունի: Դա կարող է լինել, օրինակ, երթուղային տրանսպորտի բիզնես վարողը, որի անվամբ են հաշվառվում բոլոր վարորդների ակտերը: Ի դեպ, 2015 թվականի վերջին, կառավարության որոշմամբ, հարկադիր ծառայությունը վարորդների մասով համաներում է սահմանել:

ԴԱՀԿ-ն շարունակում է խորացնել միջազգային համագործակցությունը:

Անցյալ տարի Հարկադիր ծառայությունը Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ է դարձել: Ծառայության պետը վստահ է, չկա մի պետություն, որը Հայաստանի հետ համագործակցությունից չի շահել: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում