Ռուբեն Վարդանյանը՝ Տարվա մարդ. Հանձնվեց «Առաջին լրատվական»-ի ամենամյա մրցանակը

Ռուբեն Վարդանյանը՝ Տարվա մարդ.  Հանձնվեց «Առաջին լրատվական»-ի ամենամյա մրցանակը

Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն, հեռուստամեկնաբան Գեւորգ Ալթունյանը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին հանձնել է «Առաջին լրատվական» ծառայության ամենամյա մրցանակը:

Ռուբեն Վարդանյանն արժանացել է «Առաջին լրատվական»-ի 2015 թվականի «Տարվա մարդ» տիտղոսին: Մրցանակը շնորհվել է 2015 թվականին մեկնարկած 100 LIVES նախագծի եւ դրա շրջանակում հիմնված «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի, ինչպես նաեւ Վիրահայոց թեմի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ տաճարի վերականգնման ծրագրի համար:

Ռուբեն Վարդանյանը հյուրընկալվել է նաեւ «Հանրային օրակարգ» հաղորդաշարին, որը եթեր կհեռարձակվի վաղը՝ հունվարի 23-ին՝ ժամը 22:10-ին, Առաջին ալիքի եթերում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում