«Համի որակ». Հանրայինի նոր հաղորդաշարը կբացահայտի սննդամթերքի իրական բաղադրությունը

«Համի որակ». Հանրայինի նոր հաղորդաշարը կբացահայտի սննդամթերքի իրական բաղադրությունը

Այսօր վաճառվող սննդամթերքի որակն ու անվտանգությունն անհանգստացնում են բոլորին: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը մեկնարկում է նոր հաղորդաշար՝ «Համի որակ», որի հիմնական նպատակն է  պարզել, բացահայտել մեզ հայտնի սննդամթերքի իրական բաղադրությունը, օգտակարությունը, ինպես նաեւ պահպանման եղանակները: Այն կվարի Առաջին ալիքի հաղորդավար Էրիկ Անթառանյանը: Հաղորդման շրջանակներում մթերքը անցնելու է լաբորատոր հետազոտություններ և փորձագիտական զննություն:

Ծրագրի շրջանակներում հեռուստադիտողներին կներկայացվեն նաեւ մի շարք օգտակար խորհուրդներ տվյալ մթերքի պահպանման եւ օգտագործման մասին, իսկ փորձագետները կուղղորդեն սպառողներին, թե տվյալ մթերքը գնելիս ինչին է պետք հատկապես ուշադրություն դարձնել:

Հաղորդումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ:

«Համի որակ» ծրագիրը եթեր կհեռարձակվի փետրվարի 6-ից՝ յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 12:40-ին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում