ՌՌոզա Խաչատրյան

Բունդեսլիգայի խաղերը կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ, ֆուտբոլիստները կկրեն սև թևկապեր

Բունդեսլիգայի խաղերը կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ, ֆուտբոլիստները կկրեն սև թևկապեր

Առաջիկա 2 տուրի խաղերի մեկնարկից առաջ 1 րոպե լռությամբ թիմերը կհարգեն կորոնավիրուսի զոհերի հիշատակը՝ հայտնել է «Բունդեսլիգայի» ղեկավարությունը:

Բացի մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելուց՝ խաղացողները կլինեն սև թևկապերով:

«Կորոնավիրուսը բազում մարդկանց կյանք է խլել: Մենք ցանկանում ենք մեր զորակցությունը հայտնել մահացածների հարազատներին»,- ասել է Բունդեսլիգայի ղեկավար Քրիստիան Զայֆերտը:

Նշենք, որ «Բունդեսլիգան» մեկնարկել է շուրջ երկամսյա դադարից հետո, և հանդիպումներն անցնում են առանց հանդիսականների:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 334,689 մարդ, իսկ Գերմանիայում դրան զոհ է գնացել 8,309 մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում