ՌՌոզա Խաչատրյան

«Լա լիգայի» վերսկսման օրը հստակեցվել է

«Լա լիգայի» վերսկսման օրը հստակեցվել է

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության մեկնարկի օրը կարծես վերջնականապես հստակեցվել է: Ինչպես տեղեկացնում են իսպանական պարբերականները, Լա Լիգան կվերսկսվի հունիսի 12-ին։ 

El Partizado de Cope ռադիոհաղորդման ժամանակ հայտնի է դարձել, որ առաջնության վերադարձը կնշանավորվի անդալուսական դերբիով՝ «Սևիլիա»-«Բետիս» հանդիպմամբ։ 

Հայտնի է դարձել նաև, որ ակումբների ղեկավարությանը առաջնության վերսկսման մասին ծանուցումները ուղարկվելու են մայիսի 28-ին։

«Ավելի շքեղ ձևով, քան քաղաքային դերբին, իսպանական ֆուտբոլը չէր կարող վերադառնալ։ Այն դառնալու է պատմության մեջ ամենաաննախադեպը։ Մենք փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի առաջին խաղը լինի գրավիչ ու հետաքրքիր՝ անգամ առանց հանդիսականների»,- Football Espania-ն էլ փոխանցել է «Սևիլիայի» մարզական տնօրեն Ռամոն Մոնչիի խոսքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում