ԼԼիլիթ Սեդրակյան

Հիմա նոր երազանքներ դնելու և իրականացնելու ժամանակն է՝ մեկը մյուսից մեծ և անհավանական. Արցախի նորընտիր նախագահ

Հիմա նոր երազանքներ դնելու և իրականացնելու ժամանակն է՝ մեկը մյուսից մեծ և անհավանական. Արցախի նորընտիր նախագահ

Խորհրդանշանական է, որ Արցախի նախագահի պաշտոնը ստանձնում եմ պատմական Շուշիում և հաղթական մայիսին: Այդ մասին երդմնակալությունից հետո հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:  

Նա նշեց, որ նվիրյալների կամքի ու ջանքի գնով մեզ հաջողվել է հասնել միասնական հայրենիք ունենալու մեծ երազանքին և 28 տարի պահպանել և զարգացնել այն, իսկ հիմա նոր երազանքներ դնելու և իրականացնելու ժամանակն է՝ մեկը մյուսից մեծ և անհավանական:

«Հիմա ժամանակն է երազելու և գործելու ռազմական, տնտեսական, քաղաքակրթական առումներով զորեղ հայրենիքի, ժողովրդի համար բարեկեցիկ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ, մեծ հայրենադարձություն իրականացնելու, հայոց միացյալ հայրենիքի համամարդկային և միջազգային դերակատարության և պատասխանատվության շեշտակի բարձրացման ուղղությամբ, համազգային երազանքներ ունենալու ուղղությամբ:  

Երդվում եմ՝ մեզ երազելու և գործելու հնարավորություն պարգևած հայորդիների հիշատակով, որ Արցախի նախագահի պաշտոնում անելու եմ առավելագույնը այս և մի շարք այլ երազանքներ կյանքի կոչելու ուղղությամբ»,- հայտարարեց Ա.Հարությունյանը: 

Արցախի նախագահը, դիմելով ՀՀ վարչապետին՝ հավաստիացրեց, որ Արցախն իր ամբողջ ներուժով սատար է Մայր հայրենիքին և պատրաստ է կիսել հայրենիքի առջև ծառացած բոլոր դժվարությունները: 

Նա վստահեցրեց, որ Արցախի ժողովրդի կողմից տրված քվեն հատուկ հանձնարարական է իրեն՝ իրականացնելու ժողովրդի հույսերը և իրականացնելու երկրի ընթացքը առավել լուսավոր ապագա:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում