ՔԿԱԳ առաջատար մասնագետը ծննդյան վկայականում փոփոխություն կատարելու դիմաց խոշոր չափի գումար է ստացել

ՆՆարե Թադևոսյան

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատանքների և ապոստիլի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը զբաղեցրած հանրային ծառայողը 2015 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Աբովյան քաղաքի մի բնակչի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ծննդյան վկայականում ծննդյան տարեթիվը փոփոխելու և դրա վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տրամադրելու դիմաց, այդ անձի ծանոթուհուց որպես ապօրինի վարձատրություն, պահանջել և ստացել է խոշոր չափի՝ 382.800 դրամին համարժեք՝ 800 դոլար:

Նույն հանրային ծառայողը, որը 2018 թվականի ամռանը զբաղեցրել է արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության փորձագետի պաշտոնը, չպարզված անձի ծննդյան վկայականը «Ապոստիլ» կնիքով հաստատելու գործընթացն արագ կազմակերպելու համար, այդ անձի ծանոթուհուց, որպես ապօրինի վարձատրություն, պահանջել և ստացել է խոշոր չափի՝ 600.000 դրամ գումար, սակայն չկարողանալով ավարտին հասցնել գործընթացը՝ ստիպված է եղել վերադարձնել գումարը:

Բացի այդ, 2019 թվականի նոյեմբերին արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության իրավախորհրդատուի պաշտոնը զբաղեցրած նույն հանրային ծառայողը մեկ այլ անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ծննդյան վկայականում ազգանունը փոփոխելու և դրա վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տրամադրելու դիմաց, այդ անձի ծանոթուհուց, որպես ապօրինի վարձատրություն, պահանջել է խոշոր չափի՝ 955.140 դրամին համարժեք՝ 2000 ԱՄՆ դոլար, սակայն մերժում ստանալով՝ չի կատարել նշված գործողությունը:

Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում