ՆՆարե Թադևոսյան

Բացահայտվել է առանց լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման դեպք

Բացահայտվել է առանց լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման դեպք

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման հերթական դեպքը, այս անգամ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։

Մասնավորապես, վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Մարտունի քաղաքում գործող բանկերից մեկի հարակից տարածքում, ֆիզիկական անձի կողմից իրականացվում են առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի  առքուվաճառքի  գործարքներ։ Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ՊԵԿ աշխատակիցների վերահսկողության ներքո, արտարժույթի առքուվաճառաք իրականացնելուց անմիջապես հետո, բռնվել և բերման է ենթարկվել Մարտունի քաղաքի բնակիչ: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեծ քանակությամբ դրամական միջոցներ, այդ թվում՝ արտարժույթ։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը ևս մեկ անգամ  հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ  առանց համապատասխան  թույլտվության  արտարժույթի առուվաճառքի գործարքներ կատարելուց։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում