ՌՌոզա Խաչատրյան

Արարատի մարզի 13 համայնքում կկառուցվեն միջազգային չափանիշների ֆուտբոլային մարզադաշտեր

Արարատի մարզի 13 համայնքում կկառուցվեն միջազգային չափանիշների ֆուտբոլային մարզադաշտեր

Արարատի մարզի 13 համայնքում «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի և համայնքների համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Արարատի մարզպետարանի աջակցությամբ կկառուցվեն միջազգային չափանիշներին համապատասխան արհեստական խոտածածկով ֆուտբոլային խաղադաշտեր՝ հայտնում է Արարատի մարզի Ֆեյսբուքի էջը:

«Արարատի մարզի 13 համայնքում «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի և համայնքների համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Արարատի մարզպետարանի աջակցությամբ, կկառուցվեն միջազգային չափանիշներին համապատասխան արհեստական խոտածածկով ֆուտբոլային խաղադաշտեր:

Խաղադաշտերը կկառուցվեն դպրոցամերձ տարածքներում կամ համայնքների կողմից հատկացված համապատասխան վայրերում:

Կառուցվող խաղադաշտերի համար ընտրվել են հետևյալ համայնքները՝

  • Այնթապ (դպրոց)
  • Լուսառատ (դպրոց)
  • Բուրաստան
  • Մխչյան (դպրոց)
  • Նորամարգ
  •  Հովտաշատ
  • Ազատավան
  • Այգեզարդ (դպրոց)
  • Հովտաշեն (դպրոց)
  • Զանգակատուն (դպրոց)
  • Վ. Արտաշատ (դպրոց)
  • Նոր Կյանք (դպրոց)
  • Արարատ գյուղ

Արարատ գյուղում խաղադաշտի կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են»,- ասված է գրառման մեջ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում