ԱԱրսեն Մկրտչյան

Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքով ընտրված պատգամավորների հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքով ընտրված պատգամավորների հետ

Այսօր հանդիպել եմ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքով ընտրված պատգամավորների հետ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը: 

«Մեկ անգամ ևս շնորհավորելով Օրենսդիր մարմնում աշխատելու հնարավորություն ստանալու առթիվ՝ նրանց հետ քննարկել եմ վաղը՝ մայիսի 21-ին, նոր Խորհրդարանի ղեկավար կազմի ձևավորման հետ կապված հարցեր:

Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև մեր երկրի առջև ծառացած մի շարք խնդիրների և դրանց լուծման շուրջ մեր՝ որպես Արցախի Հանրապետության ընտրված իշխանությունների առաջիկա անելիքներին»:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում