ԼԼիլիթ Սեդրակյան

Արամ Խաչատրյանի 16-րդ մրցույթի մասնակցության թվային ուղեցույցը պատրաստ է․ հիմնադրամ

Արամ Խաչատրյանի 16-րդ մրցույթի մասնակցության թվային ուղեցույցը պատրաստ է․ հիմնադրամ

Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի կազմակերպիչները պատրաստել են մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը։ Այն մանրամասն ներկայացնում է քայլերը, որ երաժիշտները պետք է կատարեն մրցույթի հեռավար մասնակցության ընթացքում։ Ուղեցույցը App Store և Google Play հարթակներում հասանելի կլինի հունիսի 1-ից։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվելու է հունիսի 6-15-ը՝ «ջութակ» մասնագիտությամբ։ Աշխարհում կորոնավիրուսի տարածման պայմաններում մրցույթը կիրականացվի առցանց ձևաչափով՝ կիրառելով բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։ Ստուգատեսի ամբողջ ընթացքում կկիրառվեն տեխնոլոգիական մի շարք նորարարություններ։

Խաչատրյանի մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 25-ն է։ Ի դեպ, խաչատրյանական մրցույթի կազմակերպիչները, հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված՝ աշխարհում ստեղծված իրավիճակը, չեղարկել են երաժշտական այս ստուգատեսին մասնակցության համար նախատեսված վճարը, և երիտասարդ ջութակահարները մրցույթին կարող են մասնակցել առանց վճարի։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։

Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ https://bit.ly/2ToGK1H

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում