ՄՄարիամ Մխիթարյան

ԱՀԿ-ն չի ընդունել Թրամփի մեղադրանքները. BBC

ԱՀԿ-ն չի ընդունել Թրամփի մեղադրանքները. BBC

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեիսուսը մերժել է ԱՄՆ-ի այն պնդումները, թե ԱՀԿ-ն ծայրաստիճան անարդյունավետ է արձագանքել կորոնավիրուսի համաճարակին: Երկուշաբթի Թրամփը ԱՀԿ-ին անվանել էր Պեկինի խամաճիկ, նաև ժամանակավորապես դադարեցրել կազմակերպության ֆինանսավորումը:

Սպիտակ տան ղեկավարը կազմակերպությանը 30 օր ժամանակ է տվել աշխատանքը զգալիորեն բարելավելու համար: Հակառակ դեպքում նա խոստացել է, որ Միացյալ Նահանգներն ընդմիշտ կհրաժարվի ԱՀԿ-ին անդամակցելուց:

Ըստ Գեբրեիսուսի, ԱՀԿ-ն արել է հնարավոր ամեն ինչ Covid-19-ի տարածման պայմաններում: Առողջապահության համաշխարհային ասամբլեայի մասնակիցներն էլ երեքշաբթի պայմանավորվել են անցկացնել անկախ հետաքննություն՝ պարզելու, թե որքան  արդյունավետ է ԱՀԿ-ն արձագանքում կորոնավիրուսի սպառնալիքին: Բանաձևին աջակցել է հարյուրից ավելի պետություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում