ՆՆարեկ Սահակյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ազատ տեղաշարժի սահմանափակման պահանջը չկատարելու դեպքում տուգանքը նվազեցնելու նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ազատ տեղաշարժի սահմանափակման պահանջը չկատարելու դեպքում տուգանքը նվազեցնելու նախագիծը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց 92 կողմ, 1 ձեռնպահ ձայներով: 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ նախագծի երկրորդ ընթերցումից առաջ 3 ժամ կտրվի գրավոր առաջարկությունների, ևս 3 ժամ՝ գլխադասային հանձնաժողովի նիստի և եզրակացության համար: 

Նրա խոսքով՝ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա այսօր՝ 15.30-ից հետո:  

Նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ավելի մեղմ պատժաչափ՝ 10.000 դրամի չափով ազատ տեղաշարժման պայման-պահանջը խախտելու համար: Խոսքը, մասնավորապես, բաց տարածքներում դիմակ կրելու պահանջի մասին է, որի խախտման դեպքում գործող օրենքով տուգանքը 100-250 հազար է, հիմա առաջարկվում է նման դեպքերում սահմանել 10.000 դրամ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում