ՌՌոզա Խաչատրյան

Սոչիից Երևան ժամանող ուղևորները կտեղափոխվեն ինքնամեկուսացման վայրեր

Սոչիից Երևան ժամանող ուղևորները կտեղափոխվեն ինքնամեկուսացման վայրեր

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ այսօր կիրականացվի Սոչի-երևան չվերթը: Կոմիտեն խնդրել է ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան, Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր։

«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Սոչի-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 19:25-ին): Պարետի ցուցումով ՀՀ զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։
 

Հարգանքով՝
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»,- ասված է կոմիտեի գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում