ՌՌոզա Խաչատրյան

Ջրային կոմիտեն ներկայացրել է իրականացված աշխատանքները

Ջրային կոմիտեն ներկայացրել է իրականացված աշխատանքները

Ջրային կոմիտեն նոր շարք է սկսել, որի միջոցով պարբերաբար կներկայացնի 2020 թ. ոռոգման շրջանին ընդառաջ «Ջրառ» ՓԲԸ-ի և 15 ջրօգտագործողների ընկերությունների կողմից իրականացված գարնան նախապատրաստական աշխատանքները՝ հայտնել է կոմիտեի ֆեյսբուքյան էջը։ 

«Մեկնարկը կտրվի Արտաշատ ՋՕԸ-ից։
«Արտաշատ» ՋՕ ընկերությունը 2020 թ. մարտ-ապրիլ ամիսներին՝ ոռոգման շրջանին ընդառաջ իրականացրել է մեծ ծավալով գարնան նախապատրաստական աշխատանքներ:

Այդ թվում՝
1. ոռոգման ցանցի մեքենամեխանիզմով մաքրման աշխատանքներ՝ 1018 կմ
2. ոռոգման ցանցի ձեռքով մաքրման աշխատանքներ՝ 228 կմ
3. ոռոգման ցանցի նորոգման աշխատանքներ՝ 40 կմ
4. ՀՏԿ-ների (հիդրոտեխնիկական կառուցվածքներ) և ջրաչափական դիտակետերի նորոգման աշխատանքներ՝ 140 հտ
5. խորքային պոմպերի նորոգման աշխատանքներ՝ 24 հտ

«Արտաշատ» ՋՕ ընկերության սպասարկման տարածքում գտնվող ոռոգման ցանցը ներառում է հողային և երեսապատված հունով, ինչպես նաև փակ խողովակաշարով ջրատարներ:
Ջրատարները մաքրվել են կենցաղային աղբից, բնահողից, վերանորոգվել են զոդման և բետոնավորման աշխատանքների միջոցով:

Երեսպատված հունով քայքայված ջրատարները փոխարինվել են նոր՝ երկաթբետոնյա կիսախողովակներով:
Նոր խողովակներով տեղ-տեղ փոխարինվել են նաև փակ խողովակաշարով ջրատարները:
Ամբողջովին մաքրվել, աղբից ու բնահողից ազատվել են Դվին ջրանցքը, Մխչյան հեռացնող ջրանցքը և միջտնտեսային բաժանարարները:

Խորքային հորերում վերանորոգվել և տեղադրվել են պոմպերը։

Քաղցրաշենի, Բուրաստան-Բաղրամյան-Արաքսավան, Գոռավան, Վեդի №1, Փոքր Վեդի, Սիսավան պոմպակայաններում կատարվել են ընթացիկ նորոգման աշխատանքներ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում