Վաղաժամ ծննդաբերությունը մանկական ուղեղային կաթվածի պատճառ է դարձել

Վաղաժամ ծննդաբերությունը մանկական ուղեղային կաթվածի պատճառ է դարձել

Փոքրիկ Հարությունն ու Արտյոմը երկվորյակ եղբայրներ են, միմյանց հետ շատ կապված, միմյանց շատ նման, բայց միևնույն ժամանակ՝ տարբեր: Երկվորյակները լույս աշխարհ են եկել 32 շաբաթականում: Վաղաժամ ծննդաբերությունը Հարությունի առողջական խնդիրների պատճառ է դարձել: Նրա մայրիկի՝ Ռաիսա Ավետիսյանի խոսքով, իրենք չեն իմացել, որ երեխան խնդիրներ կունենա, չնայած, որ ծնվել է 7 ամսականում: Թոքերը զարգացած չեն եղել, թթվածնային քաղցն էլ մանկական ուղեղային կաթվածի պատճառ է դարձել:

Նրանք ոչ մի դժվարության առջև կանգ չեն առնում, սակայն ունեն բոլորիս և՛ բարոյական, և՛ ֆինանսական օժանդակության կարիքը, քանի որ ինչպես տեղաշարժման, այնպես էլ մասնագիտական աջակցության համար, հավատից և ցանկությունից բացի, նաև ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Մեզանից յուրաքանչյուրի ֆինանսական նույնիսկ փոքրիկ օժանդակությունը կարող էական լինել երեխայի առողջացման համար: 

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում