ՌՌոզա Խաչատրյան

Նոր Հայաստանում կարող է տուգանվել նաև վարչապետի ընտանիքի անդամը

Նոր Հայաստանում կարող է տուգանվել նաև վարչապետի ընտանիքի անդամը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «100 փաստ նոր Հայաստանի մասին» թվարկելիս իր 99-րդ փաստով հիշեցրեց, որ նոր Հայաստանում կարող է տուգանվել նաև վարչապետի ընտանիքի անդամը։

«Հայաստանի վարչապետի կինը ոստիկանության կողմից վարչական տուգանքի է ենթարկվել  կառավարական առանձնատներում՝ վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկը անչափահասին վստահելու համար: Օրենքի առաջ բոլորի հավասարության ցայտուն օրինակ»,- նշեց վարչապետը:

Ձևականություններ են, ստից, ձևական բան են արել՝ շատերի արձագանքը մեջբերելով նշեց վարչապետը և հավելեց, որ այն, ինչ պետք է տեղի ունենար ցանկացած քաղաքացու պարագայում, եղել է նաև իրենց պարագայում։

«ՃՈ տեսուչը եկել է, արձանագրել է, մենք 10 հազար դրամ տուգանքը վճարել ենք ու պատմությունը փակվել է»,-նշեց վարչապետը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում