ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ մասամբ կվերականգնի ԱՀԿ-ի ֆինանսավորումը. Fox News

ԱՄՆ մասամբ կվերականգնի ԱՀԿ-ի ֆինանսավորումը. Fox News

Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը պատրաստ է մասամբ վերականգնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը, որը կասեցվել էր ԱՀԿ-ի՝ կորոնավիրուսի դեմ պայքարն, ըստ ամերիկյան կողմի, ձախողելու պատճառով: Այս մասին տեղեկացնում է Fox News-ը:

Աղբյուրի հավաստմամբ, ԱՄՆ-ը պատրաստ է կազմակերպությանը նյութական օժանդակություն տրամադրել այն ծավալով, որքան տրամադրում է Չինաաստանը:

Ամերիկյան վարչակազմը նշել է, որ եթե պաշտոնական Պեկինը հարկ կհամարի ավելացնել ԱՀԿ-ին տրամադրվող ֆինանսավորումը, ապա Վաշինգտոնը նույնպես կվերանայի այն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում