ՀՀայկարամ Նահապետյան

Վանաձորում 2-րդ հարկից ընկած 9-ամյա երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում է. վիճակը ծայրահեղ ծանր է

Վանաձորում 2-րդ հարկից ընկած 9-ամյա երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում է. վիճակը ծայրահեղ ծանր է

Վանաձոր քաղաքի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից 9-ամյա երեխա է ընկել և շտապօգնության մեքենայով՝ ծանր վիճակում, տեղափոխվել տեղի բժշկական կենտրոն: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: 

«Առաջին բուժօգնություն ստանալուց հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն ուղղաթիռով երեխային տեղափոխել են Երևան: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ունի համակցված վնասվածքներ, գագաթոսկրերի կոտրվածքներ, ծանր աստիճանի գլխուղեղի սալջարդ, կոմա և մի շարք այլ վնասվածքներ:

Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում