Այսօր՝ ժամը 12։00-ին, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կմեկնարկի կայծակնային շախմատի մրցաշար՝ նվիրված մայիսյան հաղթանակներին, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մրցաշարին կմասնակցի 8 երիտասարդ շախմատիստ՝ Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը, գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը և Մամիկոն Ղարիբյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանը։
Պարտիաներին կարող եք հետևել ՀՇՖ կայքում։










