ՀՀովհաննես Վարդանյան

Իտալիայի վարչապետը «կանաչ միջանցքների» պատճառով սպառնացել է դուրս գալ ԵՄ-ից. CNN

Իտալիայի վարչապետը «կանաչ միջանցքների» պատճառով սպառնացել է դուրս գալ ԵՄ-ից. CNN

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն քննադատել է Եվրամիության առաջարկած զբոսաշրջության ծրագիրը, որով նախատեսվում է թույլատրել «կանաչ միջանցքների» բացումը ԵՄ երկրների միջև: Այս մասին հայտնում է CNN-ը:

«Մենք չենք ընդունում երկկողմանի համաձայնագրերը Եվրամիության ներսում, որը կարող է նախընտրելի զբոսաշրջային ուղղություններ սահմանել: Զբոսաշրջությունը չի կարող պայմանավորվել երկակի պայմանագրերով, այլապես մենք դուրս կգանք ԵՄ-ից»,- ասել է Կոնտեն՝ ընդգծելով, որ զբոսաշրջությունն ապահովում է Իտալիայի ՀՆԱ-ի 13 տոկոսը:

Հիշեցնենք, որ Իտալիայում կորոնավիրուսի համաճարակի պատճառով մահացել է ավելի քան 31 հազար մարդ, վարակված է 223 000-ից ավելին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում