Հայտարարություն

Հայտարարություն

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր
պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման մասին

1.      Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրության համաձայն՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարվում է մրցույթ, որին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով լրագրության, իրավագիտության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի գործիչ, հեղինակավոր և որակյալ մասնագետ է, ունի բարձրագույն կրթություն և տիրապետում է հայոց լեզվին:

2.      Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ չեն կարող լինել`
ա) կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները, 
բ) օտարերկրյա քաղաքացիները,
գ) հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերությունների ղեկավարները, 
դ) հեռուստառադիոընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտած անձինք։

Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում,
բ) անձնագրի պատճեն,
գ) բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճեն,
դ) ինքնակենսագրություն (մանրամասն),
ե) աշխատանքային գրքույկի պատճեն կամ քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին` օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված (հաստատված),
զ) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
է ) 2 լուսանկար` 3x4 չափի:

Պահանջվող փաստաթղթերը մրցութային հանձնաժողով կարելի է ներկայացնել ամեն օր՝ մինչև 10.12.2015թ. ներառյալ (բացառությամբ՝ շաբաթ և կիրակի) ժամը 9:00-17:30, Երևան 0077, Մարշալ Բաղրամյան 26 հասցեով (հեռ. 522364):

Մրցույթի անցկացման կարգի մասին պաշտոնական տեքստը հրապարակված է ՀՀ պաշտոնական տեղեկագրի N 22 (825), 20.04.2011թ. համարում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում