ՄՄարի Կոստանյան

Իրանցի մարզիկներին այժմ օրենքով է արգելված մրցել իսրայելցիների դեմ. Deutsche Welle

Իրանցի մարզիկներին այժմ օրենքով է արգելված մրցել իսրայելցիների դեմ. Deutsche Welle

Այսուհետև իրանցի մարզիկներին օրենքով արգելված է մրցել իսրայելցիների դեմ՝ գրում է Deutsche Welle պարբերականը: Համապատասխան օրինագիծն ընդունվել է այսօր, որը հաստատել է Իսլամական Հանրապետության խորհրդարանը: Իրանի Մեջլիսի մարզական հանձնաժողովի ղեկավար Մոհամմեդ Ազիզին մասնավորապես հայտարարել է.

«Մենք ունենք գաղափարական սկզբունքներ, որոնց համաձայն սիոնիստական վարչակազմը չի ճանաչվում որպես ինքնիշխան պետություն, և, համապատասխանաբար, Իսրայելի դեմ մարզական որևէ մրցում չի անցկացվի»:

Իրանական կողմի հավաստմամբ՝ եթե դա կհանգեցնի իրանցի մարզիկների կամ թիմերի որակազրկման, ապա նրանք կմնան որակազրկված: Երկրի գաղափարական սկզբունքները մարզական մրցումներից ավելի կարևոր են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում