Հանրային հեռուստաընկերություն. պարզաբանում

Հանրային հեռուստաընկերություն. պարզաբանում

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից նոյեմբերի 25-ին ձերբակալված անձանցից մեկը՝ Արման Հայրապետյանը, վերջին 10 ամիսների ընթացքում աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես արբանյակային հեռուստացանցի համակարգող: Արման Հայրապետյանը եղել է հերթափոխային ռեժիմով աշխատակից, ունեցել է շաբաթը մեկ հերթափոխ:

Մենք հետեւում ենք իրավական գործընթացներին եւ կարծում ենք, որ իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննության արդյունքում կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ Արման Հայրապետյանի առնչությունը դրան: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում