Հղիներին տրվող նպաստների նոր նախագիծը դժգոհություն է առաջացրել

Հղիներին տրվող նպաստների նոր նախագիծը դժգոհություն է առաջացրել

Աշխատող կանայք դժգոհում են՝ նոր նախագծով հղիներին տրվող նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի 40 տոկոսից, եթե աշխատանքային ստաժի տևողությունը 1 տարուց պակաս է, 60 տոկոսից, եթե աշխատանքային ստաժի տևողությունը 1-ից 3 տարի է և 80 տոկոսից, եթե աշխատանքային ստաժի տևողությունը 3 տարուց ավելի է:

Աժ նիստում Սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանել է պատգամավորների հարցադրումներին՝ նշելով, որ վերջին տարիներին ծախսերն այս ոլորտում 3 անգամ աճել են, գումարներն արդյունավետ չեն ծախսվում:

Նախարար Արտեմ Ասատրյանի տվյալով՝ 2014-ի  համար նախատեսված 8.5 մլրդի փոխարեն նախատեսվում է տրվող նպաստների քանակը հավելել 12 մլրդ դրամով: Այս աճը նախարարը պայմանավորում է հանգամանքով, որ մի շարք չաշխատող կանայք ծննդաբերությունից ամիսներ առաջ ինչ-որ կերպ որևէ գործատուի մոտ ձևակերպվում են և գումար ստանում պետական բյուջեից:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում