ՌՌոզա Խաչատրյան

Մարադոնայի բժշկին ձերբակալել են թմրամիջոցների շրջանառության համար

Մարադոնայի բժշկին ձերբակալել են թմրամիջոցների շրջանառության համար

La Sexta-ն հայտնում է, որ Իսպանիայի ոստիկանությունը կալանավորել է Կոլումբիայի հավաքականի նախկին բժիշկ Մաուրիսիո Վերգարային, որը եղել էր արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի բժիշկը և ավելորդ քաշից բուժել էր նրան։

«Ռեալի» տնային մարզադաշտից՝ «Սանտյագո Բերնաբեուից», ոչ հեռու գտնվող նրա կլինիկան դարձել էր թմրավաճառների բազա։

Հակաթմրամիջոցային գործողության ընթացքում Իսպանիայում, Բուլղարիայում, Նիդեռլանդներում ու Կոլումբիայում 18 մարդ է կալանավորվել, այդ թվում և՝ Վերգարան։ 

Ոստիկանությունը հաստատել է, որ Վերգարայի կլինիկան խմբավորման անդամների համար հանդիպման վայր է ծառայել, որտեղ թմրամիջոցները Եվրոպային մատակարարելու քննարկումներ են ընթացել։ Բուլղարիայում ոստիկանները հայտնաբերել են մոտ 1 տոննա թմրամիջոց, որը թաքցված է եղել մրգերի տուփերի մեջ ու այնտեղ է հասել Հունաստանից։ 

Մարադոնայի նախկին բժշկին մի քանի տարի առաջ արդեն ձերբակալել էին թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։ Կոլումբիայում գտնվող Պալմիրայի օդանավակայանում Վերգարայի ուղեբեռում 3 կգ կոկաին էր հայտնաբերվել։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում