ՌՌոզա Խաչատրյան

Ես համավարակի պայմաններում չեմ տեսնում թենիսի վերադարձը. Նադալ

Ես համավարակի պայմաններում չեմ տեսնում թենիսի վերադարձը. Նադալ

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը դարձյալ կարծիք է հայտնել, որ թենիսի մրցաշրջանը 2020-ին վերսկսվելու քիչ հավանականություն ունի` հայտնել է ESPN-ը։

«Ներկա պահին ինձ անհանգստացնում է 2021 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունը, քան թե այն մրցաշարերը, որոնք կայանալու են 2020-ին։ Կարծում եմ՝ այս տարին գրեթե կորած է։ Հուսով եմ, որ հաջորդ տարի կկարողանամ խաղալ ամբողջ ուժով։

Մենք կորցնում ենք մեկ տարի։ 33-34 տարեկանում դա ավելի ցավալի է, քան 20 տարեկանում, երբ առջևում երկար կարիերա ունես։ Ամեն դեպքում ես չեմ տեսնում համավարակի պայմաններում թենիսի վերադարձը»,- ասել է Նադալը։

Հիշեցնենք, որ ATP-ն և WTA-ը այս շաբաթ քննարկելու են մրցաշրջանի դադարը երկարաձգելու հարցը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում