«Ռեանիմանիայի» շրջանակներում Հայաստանում են համաշխարհային դեմքեր

«Ռեանիմանիայի»  շրջանակներում Հայաստանում են համաշխարհային դեմքեր

Ֆրանսիան անիմացիոն ֆիլմեր արտադրող երկրորդ երկիրն է ամբողջ աշխարհում, և պատահական չէ, որ անիմացիոն ֆիլմերի առաջին նախատիպը ստեղծվել է հենց այստեղ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը «Ռեանիմանիա» անիմացիոն միջազգային փառատոնի ստեղծման պահից նրա կողքին է և նպաստում է Հայաստանում կինեմատոգրաֆից ավելի առաջ ստեղծված այս ոլորտի զարգացմանը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային կցորդ Ֆաբիեն Նեյրան լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ այս անգամ իրենք մտադիր են կապող օղակ դառնալ ֆրանսիական արվեստի բարձրագույն դպրոցներից մի քանիսի և Հայաստանի համանման կառույցների միջև։ Հայկական հեռուստաընկերություններին առաջարկելու են ցուցադրել հայերեն թարգմանությամբ ֆրանսիական լավագույն անիմացիոն սերիալները:

Փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած հյուրերը մեծ ուրախությամբ նշեցին, որ «Ռեանիմանիան» արդեն գործակցում է «Անսիի» նշանավոր կինոփառատոնի հետ, ինչը նոր հեռանկարներ կբացի հայկական անիմացիայի համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում