ՌՌոզա Խաչատրյան

Մեր դատարանները հարիր չեն ժողովրդավարական համակարգին․ Ռուբինյան

Մեր դատարանները հարիր չեն ժողովրդավարական համակարգին․ Ռուբինյան

Հայաստանի դատական համակարգում կա շատ մեծ խնդիր, և դա խոստովանել են բոլորը։ Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:  

Պատգամավորի խոսքով՝ խնդիրն ավտորիտար ռեժիմից անցումն է ժողովրդավարական համակարգին: 

«Մեր դատական համակարգը այս պահի դրությամբ հարիր չէ այդ համակարգին։ Հիմա մենք ունենք խնդիր, որ այն դատավորները, որոնք պրոֆեսիոնալ կամ էթիկական տեսանկյունից չեն համապատասխանում դատավորի կոչմանը, չլինեն դատավոր»,- նշեց Ռուբինյանը: 

Նա հիշատակեց միջազգային փորձը՝ նշելով, որ, օրինակ, Ալբանիան ավելի կտրուկ ճանապարհով է գնացել, բայց նույնիսկ այդ ճանապարհը չի ենթադրում մի քանի ամսում դատավորների փոփոխություն։

Պատգամավորը հասկանում է այս հարցով ավելի արագ փոփոխություններ ակնկալող քաղաքացիներին, բայց, ըստ նրա, իրենց նպատակն է խնդիրը լուծել, և ավելի լավ է դանդաղ, քան չլուծել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում