ՄՄարի Կոստանյան

ԱՊՀ գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 16-ին Տաշքենդում. Լավրով. РИА Новости

ԱՊՀ գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 16-ին Տաշքենդում. Լավրով. РИА Новости

ԱՊՀ գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 16-ին Տաշքենդում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է РИА Новости-ն:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ համագործակցության ինտեգրման կապերի ամրապնդման փաստաթղթերի մի մասը հավանության է արժանացել ԱՊՀ երկրների արտգործնախարարների տեսակոնֆերանսի ժամանակ: Դրանք վերաբերում են պաշտպանության և անվտանգության, կրթության, մշակույթի և հումանիտար ոլորտներին:

Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ այդ իրադարձության նախօրեին՝ հոկտեմբերի 15-ին, ծրագրված է անցկացնել նաև ԱՊՀ երկրների արտգործնախարարների նոր հանդիպում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում