ՆՆարե Ոսկանյան

7 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության փոփոխություն. քաղաքապետարան

7 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության փոփոխություն. քաղաքապետարան

Երթևեկության անվտանգության ապահովման և կազմակերպման նկատառումով 2020 թ. մայիսի 12-ից մայրաքաղաքի ևս 6 փողոցների՝ 7 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, տեղեկացնում են քաղաքապետարանից։

Բաղրամյան պողոտա - Երզնկյան փողոց խաչմերուկում,
Արշակունյաց պողոտա հհ.12, 15,
Աճառյան փողոց՝ քարի մոտ,
Լենինգրադյան փողոց հ.10,
Թբիլիսյան խճուղի հ.73/2,
Զ. Քանաքեռցու փողոց հհ.63, 65 և Զ. Քանաքեռցու փողոց՝ հ.117։

Նշված հետիոտնային անցումներում տեղակայվել են «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներ։ Այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում