ԱԱրման Գալոյան

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Կամո Վարդանյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր՝ տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում