ՇՇողիկ Գալստյան

Մահացել է Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը

Մահացել է Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը

71 տարեկան հասակում մահացել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Իկո Ագիլարը: Այս մասին տեղեկացնում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը։

Ագիլարը «Ռեալում» հանդես է եկել 1971-1979 թվականներին, 190 խաղում խփել 50 գոլ՝ դառնալով Իսպանիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր։

Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հանդես է եկել նաեւ «Ռասինգում», «Սպորտինգում» և «Ռայո Վալյեկանոյում»։ Ֆուտբոլիստի մահվան պատճառը չի նշվում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում