ՌՌոզա Խաչատրյան

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կանցկացվի առցանց

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կանցկացվի առցանց

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից տեղեկացնում են, որ հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը‚ կմեկնարկի Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթը։ Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և պանդեմիայի հետևանքով ամբողջ աշխարհում տեղաշարժի սահմանափակումները՝ կազմակերպիչները որոշել են մրցույթն անցկացնել առցանց ձևաչափով։ Մրցույթի ամբողջ ընթացքը՝ բացման և փակման համերգները‚ մրցութային փուլերը‚ հեռարձակվելու են Խաչատրյանի մրցույթի պաշտոնական կայքով՝ https://bit.ly/2zYUgCg։

Կազմակերպիչները նաև հետաքրքիր լուծումներ են տվել. ստուգատեսի ամբողջ ընթացքում կկիրառվեն տեխնոլոգիական մի շարք նորարարություններ։   

Հիշեցնենք‚ որ Խաչատրյանի անվան միջազգային առցանց մրցույթը կանցկացվի հունիսի 6-15-ը՝ «ջութակ» մասնագիտությամբ: Կմասնակցեն 16-32 տարեկան երաժիշտներ: Մրցութային ծրագրում ընդգրկված են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց մասնագիտական առաջընթացի հնարավորություններ ընձեռել։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում