ԱԱրսեն Մկրտչյան

Արդիականացվում է օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի հանրակացարանային մասնաշենքը

Արդիականացվում է օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի հանրակացարանային մասնաշենքը

Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում արդիականացումը շարունակվում է, Ֆեյսբուքի էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:  

«Հիշում եք, որ ս.թ. մայիսի 7-ին ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ՝ 176 մլն դրամ տրամադրվել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտելու համար։

Հանրակացարանային մասնաշենքի շինարարության ավարտը նախատեսվում է մինչև սույն տարվա դեկտեմբերի 31-ը։ Առաջին հարկում կգործի գրադարանը, բուժկետը, քոլեջի թանգարանը, նախատեսվում է նաև ամֆիթատրոն։ Մյուս չորս հարկերում կլինի 44 սենյակ՝ նախատեսված 150 մարզիկի համար։

Կառույցը լինելու է նոր լուծումներով և հագեցվածությամբ, արդիական կահավորանքով միանգամայն տարբերվող շինություն։ Նշեմ նաև, որ այս տարվա ընթացքում արդեն վերանորոգվել և արդիականացվել է քոլեջի բուֆետը, որը մատակարարում է որակյալ սնունդ («Արտ-լանչ» ընկերության կողմից), կաթսայատունը:

Առաջիկայում նախատեսվում է նաև հիմնովին վերանորոգել ըմբշամարտի, ծանրամարտի և բռնցքամարտի դահլիճները. դրանով կարդիականացվի մարզահամալիրը»,- գրել է նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում